?

Log in

No account? Create an account
Май, 10, 2018 - Аналитика, политика, право, информация, развлечения ...
«Главная угроза свободе человека состоит в неразделённости власти». (Д. Локк)
« Կան անհատներ, որոնք հասարակության կողմից գնահատվում են որպես քաղբանտարկյալ: » ,- (չորրորդ նախագահի թեկնածու` Արմեն Սարգսյան, 10/02/2018, mitk.am)

«Ես համարում եմ, որ դա Սերժ Սարգսյանի ստեղծած ստահոդ պետության ստահոդ դատական համակարգի, ստահոդ դատարանի ստահոդ դատավճիռն է»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը` մեկնաբանելով Ժիրայր Սէֆիլյանին 10.5 տարվա ազատազրկման դատապարտելու դատարանի վճիռը: (168.am, մարտ 20 2018)


«Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ դատավճիռը քաղաքական հաշվեհարդար է: » ,- Մարտի 23-ին լրագրողների հետ զրույցում այդ մասին հայտարարել է «Ելք՚ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: (Արմինֆո)

---------------------------------------------------------------

Ժիրայր Սեֆիլյանին և մյուսներին ճանաչել ու ճանաչում ենք որպես քաղբանտարկյալներ. Հայտարարություն



Մի շարք հասարակական կազմակերպություններ հայտարարությամբ են հանդես եկել՝ դատապարտելով Ժիրայր Սեֆիլյանի դատավճիռը: Հիշեցնենք, որ մարտի 20-ին Սեֆիլյանը դատապարտվեց 10 տարի 5 ամիս ժամկետով ազատազրկման: Հայտարարության մեջ մասնավորապես ասված է.

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում (դատավոր՝ Տաթևիկ Գրիգորյան) 2018թ. մարտի 20-ին հրապարակվեց «Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների» գործով դատավճիռը: Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվեց ամենախիստ պատժի՝ 10 տարի 5 ամսվա, իրավապահների հետ համագործակցած Հովհաննես Պետրոսյանը՝ ամենամեղմ՝ 2 տարվա ազատազրկման: «Հիմնադիր խորհրդարանի անդամ» Գևորգ Սաֆարյանը դատապարտվեց 5 տարի 5 ամսվա ազատազրկման, ակտիվ քաղաքացի, երեք անչափահաս երեխաների հայր Ներսես Պողոսյանը՝ 3 տարի 6 ամսվա, Արցախյան պատերազմի մասնակիցներ Հրայր Թոփչյանն ու Սասունիկ Կիրակոսյանը, դուդուկի ուսուցիչ Գալուստ Գրիգորյանը՝ 3-ական տարվա ազատազրկման:

Մոտ 1 տարի տևած դատական պրոցեսը ցույց տվեց գործի արհեստական բնույթը: Միայն այն հանգամանքը, որ Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները սկսվել էին դեռևս տարիներ առաջ, նա գաղտնալսվել էր 2014թ. մայիսից՝ ավելի քան 1 տարի՝ ընդմիջումներով, ըստ գործի նյութերի` ԱԱԾ-ն գաղտնալսել էր Ժիրայր Սեֆիլյանի 4 հեռախոսահամարներ, քննչական կոմիտեն` 3, ոստիկանությունը` 2, վկայում է քաղաքական հետապնդման ծրագրավորված լինելու մասին:

Միայն իրեղեն ապացույցների հետազոտումը դատարանում բավարար էր պատկերացում կազմելու համար, թե ինչպիսի մտացածին մեղադրանքի հետ գործ ունենք: Սա այն իրերի ոչ ամբողջական ցանկն է, որ հետազոտվել է դատարանում. ժանգոտված թուր, 2 ինքնաձիգ, 100 փամփուշտ, 2 բրդյա ծածկոց, դեղին պլաստիկ սաղավարտներ, «100-ամյակն առանց ռեժիմի» գրությամբ դրոշ, դրոշների ձողեր, մեգաֆոն, տոնածառ, զինվորական կողմնացույց, «Ժիրայր Սեֆիլյան» գրությամբ սկավառակներ, Գառնի տաճարի պատկերով տետր, մեկ դաշույն, համակարգիչ, «Սիրելի հայրենակիցներ» արտահայտությամբ սկսվող թռուցիկներ:

Ինչ վերաբերում է 2 ինքնաձիգին և 100 փամփուշտներին, ապա դրանց հետ Ժիրայր Սեֆիլյանի առնչությունը դատաքննության ընթացքում չի հիմնավորվել, այդ մասին ամբողջ քրեական գործի մեջ առկա է միայն մեկ անուղղակի ապացույց՝ Հրայր Թոփչյանի ցուցմունքը, որից նա հրաժարվել է հայտնելով, որ այն սպառնալիքների միջոցով պարտադրվել էր իրեն նախաքննության մարմնի կողմից:

Կարդալ շարունակությունը ...Свернуть )

Метки: , , , , , , ,

24 комментария or Оставить комментарий